Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԱ ինստիտուտների նոր տնօրեններ են ընտրվել

Պաշտոնական
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վլադիմիր Հարությունյանը ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը: Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1957 թ.` Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Նա 2006թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինս­տի­­տուտի տնօրենն է: Վլադիմիր Հարությունյանի հիմնական աշխատանքները նվիրված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմնախնդիր­ներին: Նա ավելի քան 105 գիտական աշխատության հեղինակ է: Վլադիմիր Հարությունյանին գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար շնորհվել է  Մովսես Խորենացու մեդալ: 2014 և 2016 թվականներին նա ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող:   Հ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արտակ Մկրտչյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը: Արտակ Մկրտչյանը ծնվել է 1963թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նա ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ին: Արտակ Մկրտչյանի գիտական գործունեության գլխավոր ուղղություններն են` էլեկտրամագնիսական ալիքների և տարրական մասնիկների  փոխազդեցությունը տարբեր միջավայրերի հետ արտաքին ազդակների առկայությամբ ու բացակայությամբ, ակուստիկ ալիքների տարածումը ռեզոնանսային բնույթի անհամասեռություններ պարունակող բազմաշերտ միջավայրերում, նոր տիպի որոշակի հատկություններով օժտված տարբեր կարգավորվածության աստիճան ունեցող միջավայրերի սինթեզը, սինթեզված նոր միջավայրերի հետ իոնացնող ճառաայթների փոխազդեցության արդյունքում ի հայտ եկող ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը: Արտակ Մկրտչյանը հարյուրից ավելի գիտատեխնիկական հրապարակումների հեղինակ է:   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն