Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոլումբիացի հարձակվողը «Ռեալի» խաղացողներին անվանել է առնետներ (տեսանյութ)

Սպորտ
foot-1

Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Ֆաուստինյո Ասպրիլյան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Բավարիա» քառորդ եզրափակիչ խաղից հետո պարզապես վիրավորել է Իսպանիայի թագավորական ակումբի ֆուտբոլիստներին: «Բավական է: Այլեւս ոչ մի գողություն «Ռեալի»՝ առնետների թիմի կողմից», - իր թվիթերյան էջում գրել է նա: Նշենք, որ մադրիդցիները 4:2 հաշվով հաղթանակ են տարել եւ մտել հաջորդ փուլ, սակայն նրանք դրան հասել են լրացուցիչ ժամանակում խփած երեք գոլերի հաշվին: Ի դեպ, խաղի ավարտից հետո «Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ մտել են մրցավարական սենյակ եւ իրենց դժգոհությունը հայտնել: Նրանք են Ռոբերտ Լեւանդովսկին, կարմիր քարտ ստացած Արթուրո Վիդալը եւ իսպանացի Տյագո Ալկանտարան: