Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. այս գիշեր սահմանին հանգիստ չի եղել

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman-1

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ