Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը անցկացրել է հայացքների մենամարտ

Սպորտ
unnamed-34-1

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր հանդիպել է իր առաջիկա մրցակցի՝ լեհ Ռոբին Կրասնիկիի հետ: Ինչպես տեղեկացնում է մեր հայրենակցի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, նրանք մամուլի ասուլիս են տվել, ապա հայացքների մրցամարտ են անցկացրել: Արթուր Աբրահամ - Ռոբին Կրասնիկի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի Messehalle մարզապալատում: Սա մեր բռնցքամարտիկի թվով 51-րդ մենամարտը կլինի պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 50-ում Արթուր Աբրահամը տոնել է 45 հաղթանակ (30-ը՝ նոկաուտով): Ռոբին Կրասնիկին պրոֆեսիոնալ ռինգում նույնպես 50 մրցամարտ է անցկացրել, սակայն մեկ հաղթանակ շատ է տարել (17-ը՝ նոկաուտով): unnamed (35)