Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարիան» կփորձի ազատվել մադրիդյան մղձավանջից

Սպորտ
sport-real-bavaria

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր տեղի կունենան 1/4 եզրափակիչ փուլի առաջին պատասխան հանդիպումները: Դրանցից առավել սկզբունքայինը Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» հակամարտությունն է: Դա թիմերի թվով 24-րդ հանդիպումն է, ինչը ռեկորդ է եվրոգավաթների պատմության մեջ: «Բավարիան» չնայած առաջին խաղում 1:2 հաշվով պարտվել է, սակայն ընդհանուր հաշվարկով առայժմ գերազանցում է «Ռեալին»՝ 11 հաղթանակ՝ 10-ի դիմաց: Սակայն ֆուտբոլային վիճակագրությունը հաստատում է, որ գերմանական ակումբն հնարավորություն չունի վերադարձնելու Մյունխենում կորցրածը: Մադրիդյան ակումբը վերջին տարիներին բավական հաջող է խաղում գերմանական թիմերի դեմ եւ հինգ անգամ հաղթահարել է դրանց արգելքը: Ավելին, «Բավարիան» Մադրիդում վերջին անգամ պարտությունից խուսափել է 16 տարի առաջ, 2001 թվականին, երբ 1:0 հաշվով առավելության էր հասել կիսաեզրափակիչ առաջին խաղում: Արդյո՞ք մյունխենցիներին կհաջողվի ընդհատել մադրիդյան պարտությունների շարքը, պարզ կդառնա այսօր կայանալիք մրցամարտից հետո, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Օրվա երկրորդ խաղում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» սեփական դաշտում կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է իսպանացի ֆուտբոլիստների նվազագույն հաղթանակով: