Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցում կսովորեցնեն, թե ինչպես ծախսել 100 դրամը (տեսանյութ)

Հասարակություն
armine-levon

Հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթություն կներդրվի: Այս մասին այսօր  հուշագիր են  ստորագրել ՀՀ կրթության եւ  գիտության նախարարությունն ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը: Սա չի նշանակում, որ  նոր դասաժամ կավելանա ու կծանրաբեռնվի դպրոցականների դասացուցակը՝ վստահեցնում է ԿԳ նախարարը: Ձեռնարկատիրական հմտությունները կներդրվեն այլ առարկաների ծրագրերում: Այն կտեւի 4 տարի: Ծրագրի կարեւորության մասին խոսելով՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշում է. «Երբ երեխան առաջին անգամ ստանում է իր 100 դրամը, նա պետք է իմանա, թե ինչպես պետք է ծախսի այդ 100 դրամը: Մենք երեխային պետք է հասկացնենք, որ դրամը միջոց է, այլ ոչ թե նպատակ: Երկրորդը՝ նա պետք է հասկանա, որ այդ առաջին 100 դրամը ստանալուց հետո ինքը պետք է դրա առնվազն 10 կամ 20 դրամը ինչ- որ մի տեղ նվիրատվություն կատարի»: Նախարարը հավելում է նաեւ, որ այս ծրագիրը կօգնի երեխաններին ձեռք բերել սոցիալական պատասխանատվություն եւ հետագա գործունեության ընթացքում ստացած գումարները  նա կօգտագործի ոչ միայն սեփական, այլեւ հանրային օգտակարության համար: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն էլ  կարծում է, որ այս գիտելիքները երեխաներին կօգնեն հետագայում դառնալ խելացի սպառող. «Երեխան իր 100 դրամով եթե ուզենա շոկոլադ գնել, կկարողանա ընտրել, թե որ շոկոլադը գնի, որպեսզի դա իր համար շահեկան լինի»: .................. Նախարարին փոխելով՝ ոլորտում վայրիվերումներ չեն լինի. ԿԳ նախարար Այն, որ այսօր  գրեթե բոլոր տնօրենները  իշխող կուսակցության ներկայացուցիչ են,  Կրթության եւ գիտության նախար Լեւոն Մկրտչյանին չի զարմացնում. «Տարիներ առաջ էլ տնօրենների բացարձակ մեծամասնությունն այլ կուսակցության անդամ էր: Սա, մի քիչ, տնօրենների որակի մասին է խոսում: Եթե որևէ մեկը կուսակցության անդամ է դառնում միայն պաշտոնի կամ կարիերայի համար, դա չի նշանակում, որ ուժեղացնում է տվյալ կուսակցությանը»: Դպրոցների տնօրենները  մեկ ամիս է հայտնվել են  բոլորի ուշադրության կենտրոնում, որպես ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրողներ։ Այս բացահայտումը առիթ է դարձել ուսումնասիրության. «Շուտով կամփոփվի մեր զեկուցագիրը, կխոսենք ՄԻՊ-ի հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, կհասկանանք, թե մեր քաղաքապետարանն ու մարզպետարաններն ինչ ընթացք են տվել գործին և կներկայացնենք արդյունքը» Դաշնակցական նախարարը ցավագին չի տանում այն փաստը, որ կարող է նոր կառավարությունում աթոռ չունենալ: Իսկ արդյո՞ք հաճախակի նախարարների փոփոխությունները չեն ազդում ոլորտի զարգացման վրա. «Ցանկացած համակարգի համար երկու բան վտանգավոր է` շատ արագ կադրային փոփոխությունները և նույն պաշտոնին շատ երկար մնալը: Օպտիմալը, ընդհանրապես ընդունված պրակտիկայով, 3-4 տարին է, որի ընթացքում կարող ես արածիդ արդյունքը տեսնել»: Լեւոն Մկրչյանի համոզմամբ, անձի փոփոխությամբ, ոլորտում առանձնակի վայրիվերումներ չեն լինում:  Ծրագիրը հաստատված է, իսկ նորանշանակ նախարարը շարունակում է նախորդի քաղաքականությունը: