Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլոս Տեւեսը զայրացրել է չինացի ֆուտբոլասերներին

Սպորտ
sport-teves

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Կառլոս Տեւեսը, զայրացրել է չինական «Շանհայ Շենհուա» թիմի համակիրներին: Շաբաթական 615 հազար ֆունտ ստացող արգենտինացի հարձակվողն իրեն շատ ազատ է պահում Չինաստանում: Մասնավորապես, երբ  «Շանհայ Շենհուան» հերթական խաղն է անցկացրել առաջնությունում, 33-ամյա ֆուտբոլիստն այդ ժամանակ ընտանիքով այցելել է չինական Դիսնեյլենդ, թեեւ մարզչին հայտնել է, որ վնասվածք ունի: Չինացի ֆուտբոլասերներին դա դուր չի եկել, որոնք Կառլոս Տեւեսից պահանջում են ավելի հարգանքով վերաբերվել չինական ֆուտբոլի նկատմամբ: Հավելենք, որ արգենտինացի ֆուտբոլիստն առայժմ մեկ գոլ է խփել այդ երկրի առաջնությունում անցկացրած չորս խաղերում