Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան ակտիվանում է

Տնտեսություն
hosank

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ներքին շուկայում սպառվել է 1,7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 10 տոկոս։ Ներքին շուկայում տարեսկզբի երեք ամիսներին  ծախսվել է 156 մլն կՎտժ-ով ավել էլեկտրաէներգիա։ Ակտիվացել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Վրաստան։ Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Դրան նպաստել է այս տարվա փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» Կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։ Արդյունքում՝ փետրվարին վրացական շուկա է առաքվել 25,4 մլն կՎտժ, մարտին` 50,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Կանխատեսվում է, որ ապրիլին արտահանումը Վրաստան կկազմի շուրջ 40 մլն կՎտժ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին