Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը հաղթեց

Սպորտ
chess-3

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ ելույթները շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Հերթական, յոթերորդ տուրում, մեր շախմատիստուհին սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Օլգա Գիրյային, վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներին՝ Ալեքսանդրա Գորյաչկինային եւ Նանա Ձագնիձեին: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի Վրաստանի ներկայացուցչի հետ: Մեր մյուս շախմատիստուհիներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում: Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով ընթանում է 65-րդ հորիզոնականում, իսկ Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գալոյանը 3,5-ական միավորով բաժանում են համապատասխանաբար 74-րդ եւ 84-րդ տեղերը: Հիշեցնենք, որ այս մրցաշարում շախմատիստուհիները պայքարում են ոչ միայն Եվրոպայի մեդալների, այլեւ աշխարհի հաջորդ առաջնության 14 ուղեգրերի համար: