14 օր՝ հացադուլի մեջ
Արդեն 14 օր է Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանը շարունակում է իր հացադուլը: Արդեն 10 ամիս կալանավայրում գտնվող Հրաչյա Բոյաջյանը ցանկանում է հանդիպել իր գործով դատախազի հետ եւ հասկանա՝ ինչումն է կայանում իր մեղքը: «Ոչ շաքարային դիաբետով է տառապում իմ ամուսինը: Ես ամենավատն եմ կանխատեսում, քանի որ ասել է՝ չի դադարեցնելու հացադուլը»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը: Սարի թաղի բնակիչները՝ այդ թվում նաեւ Հրաչյա Բոյաջյանը, բողոքի ակցիա են իրականացրել՝ դժգոհություն արտահայտելով իրենց թաղամասում գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման եւ երթուղային տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու առնչությամբ: Ակցիայից հետո Սարի թաղի 10 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Հրաչյա Բոյաջյանի պաշտպան Արայիկ Զալյանը նշում է՝ դեռ նախաքննության ավարտին միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, սակայն մերժվել է: Իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստերը այնքան ուշ-ուշ են կայանում, եւ դատարան չի ներկայացրել միջնորդություն՝ մեղադրանքը փոփոխելու համար: Գործով դատական նիստը շարունակվելու է մայիսի 5-ին: «Եթե մինչ այդ մնաց հացադուլի մեջ, վիճակը կարող է շատ վատանալ»,-իր մտահագությունը հայտնեց պաշտպանը: Առայժմ նրան մտահոգում է միայն այն, որ Հրաչյա Բոյաջյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս եւ կարողանում է մաքուր օդ շնչել: