Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը՝ պահեստայինների թվում. ուղիղ եթեր (տեսանյութ)

Սպորտ
unnamed-30-1

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայում 33-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Ավաղ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ Հենրիխ Մխիթարյանին հայտավորել է պահեստայինների թվում: Մեր հավաքականի ավագը ստիպված կլինի սպասել իր հնարավորությանը: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով 19:00-ին: Հանդիպումը ուղիղ եթերով կարելի է դիտել նաեւ այս էջում: