Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» կրկին պարտվեց սեփական դաշտում

Սպորտ
unnamed-29-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագուն խմբում այսօր կայացավ 23-րդ տուրի վերջին հանդիպումը: Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում հանդիպեց Կապանի «Գանձասար-Կապանի» հետ: Նախ երկու գոլ խփեցին հյուրերը՝ կապանցի ֆուտբոլիստները: Խաղավերջում տանտերերը միայն կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 1:2: «Գանձասար-Կապանը» վեցերորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ վաստակած միավորներով կրկին հավասարվեց առաջատար «Ալաշկերտին»: իսկ ահա «Փյունիկը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում եւ երրորդ տեղում գտնվող «Շիրակից» արդեն ետ է մնում յոթ միավորով: