Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց առաջին պարտիան

Սպորտ
a1aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր անցկացրեց անդրանիկ պարտիան Գերմանիայում մեկնարկած «Գրենկե Չեսս Կլասիկ» շախմատային մրցաշարում:   Առաջին տուրում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Երկարատեւ պայքարում Լեւոն Արոնյանին չհաջողվեց ստանալ ոչ դիրքային, եւ ոչ էլ նյութական առավելություն: Արդյունքում, հանդիպման 41-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:   Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը միավորը կիսեց գերմանացի Մաթիաս Բլուբաումի հետ: Կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտվեց Արկադի Նայդիչին:   Վաղը նախատեսված երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: