Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը վստահ հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

Սպորտ
a1chess-woman

  Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 3-րդ հաղթանակը տարավ Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:   Այսօր մեր շախմատիստուհին սպիտակներով մրցեց Ադրբեջանը ներկայացնող Գյունայ Մամադզադայի հետ: Էլինա Դանիելյանը վստահ անցկացրեց ամբողջ պարտիան եւ գեղեցիկ հաղթանակ տարավ:   Այսօր մեկ միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Գալոյանը, երը սեւ խաղաքարերով պարտության մատնեց հույն Յուլյա Մակային: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց իսպանուհի Մոնիկա Գալսետայի հետ, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվեց ռումինուհի Իրինա Բուլմագային:   Հինգ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 4 միավոր եւ այժմ մի քանի մասնակիցների հետ բաժանում է 2-րդ տեղը: Մեր մյուս երեք պատվիրակները վաստակել են 2,5-ական միավոր եւ տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի միջին մասում: