Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում հուշարձանները ապօրինի փոփոխվել են

Պաշտոնական
ggg

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու և վերանորոգելու դեպքերի առթիվ: ՀՀ վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 4-րդ շենքի ճակատային մասը: Հաշվի առնելով, որ հաշվետվությունը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 2-րդ, 5-րդ, 6-րդ շենքերում: Կառույցն օգտագործող տնտեսվարողներն ինքնակամ իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում վնասվել է պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող հուշարձան-շենքերի  նախաստեղծ կերպարն ու ճարտարապետական ոճը, կոնստրուկտիվ համակարգը՝ խախտելով նաև հուշարձանի անվտանգ շահագործման պահանջները: Փաստի առթիվ 2017 թվականի ապրիլի 14-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձարվել է ՀՀ քննչական կոմիտեին: ՀՀ գլխավոր դատախազություն