Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք ոսկե մեդալ` Թբիլիսիից

Սպորտ
sport-2

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 7 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եզրափակիչ մտած մեր 5 ներկայացուցիչներից երեքը հաղթանակ են տարել եւ արժանացել են ոսկե մեդալների: Նրանք են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Գասպար Բաբախանյանն (49 կգ) ու Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եզրափակիչ մրցամարտում անհաջողության մատնվեցին եւ բավարարվեցին արծաթե պարգեւներով, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Թբիլիսիում մեր թիմը հանդես եկել 8 բռնցքամարտիկով: