Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Սասնա ծռեր»-ի անդամին կարճ ժամանակով տեղափոխեցին Կարմիր խաչ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hovhannes-Harutyunyan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին այս պահին  տեղափոխում  են Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը: Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում ստանալուց հետո նրա ոտքում  դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր»  խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին: Ավելի ուշ Հովհաննես Հարությունյանին նորից հետ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: «Մի քանի վարժություն արեցին: Ասեցին, որ բերեն երեքշաբթի օրը: Ներքին օրգանների խնդիրներին էլ չանդրադարձան՝ նշելով, որ իրենց ասել են միայն ոտքը»,- նշեց պաշտպան Հայարփի Սարգսյանը: Կարմիր խաչում, պաշտպանի խոսքերով, ասել են, որ գլխավոր բժիշկը պետք է որոշի՝ ստացիոնար ստանա բուժումը, թե՝ ոչ: Իսկ այսօր ոչ աշխատանքային օր է եղել: Հայարփի Սարգսյանը, Հովհաննես Հարությունյանին կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելը համարում է ճնշման եւս մեկ ձեւ: