Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» վստահ հաղթեց «Բանանց»-ին

Սպորտ
sport-hajastan-futbol

«Ալաշկերտ» - «Բանանց» հանդիպումով այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 23-րդ տուրը: Հանրապետության չեմպիոնը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեց եւ վստահ հաղթանակ տարավ՝ 2:0: «Ալաշկերտը» վաստակեց 45 միավոր եւ կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բանանցն» իր ակտիվում ունի 19 միավոր եւ շարունակում է ընթանալ նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-ին եւ 16-ին: Վաղը «Շիրակը» կհյուրընկալի «Արարատին», իսկ հաջորդ օրը հարաբերությունները կպարզեն «Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը»: