Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամի պետպատվերը հաստատվել է

Քաղաքականություն
hovhannes-harutyunyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը դեռ չի տեղափոխվել վերականգնողական կենտրոն: Երկու օր առաջ նրա առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպված բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշվել է նրան  տեղափոխել համապատասխան վերականգնողական կենտրոն՝ բուժելու:      Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանից տեղեկացանք, որ Առողջապահության նախարարությունը այսօր  հաստատել է պետպատվերը եւ  ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը: «Սպասում ենք, որպեսզի վերջապես կազմակերպվի Հովհաննես Հարությունյանի տեղափոխումը վերականգնողական կենտրոն: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտնեցին, որ  կազմակերպում են, սակայն հստակ ժամկետ չեն ասում»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Հայարփի Սարգսյանը: Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել եւ նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել: