Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-­ն Եգիպտոս այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս չլքել հանգստի գոտիները. Արմենպրես

Քաղաքականություն
agn-2

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այս առնչությամբ պատասխանել է «Արմենպրես»­ի հարցին: ­ Պարոն Բալայան, Ալեքսանդրիայում և Տանտայում ապրիլի 9­ին արձանագրված ահաբեկչություններից և արտակարգ դրության հայտարարումից հետո ինչպիսին է ՀՀ արտաքին գործերի նախարարության վերաբերմունքը դեպի Եգիպտոս շարունակվող տուրիստական այցելությունների հետ կապված: Հաշվի առնելով ապրիլի 9­ին Ալեքսանդրիայի և Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին. առանց անհրաժեշտության չլքել հանգստյան գոտիները,  խուսափել զանգվածային կուտակման վայրերից, մշտապես ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: