Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Միլանի հերթական դերբին արդեն նոր ռեկորդ է սահմանել

Սպորտ
sport-derbi

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում տեղի կունենա Միլանի հերթական դերբին: Այս անգամ «Սան Սիրո» մարզադաշտում «Ինտերը» կհյուրընկալի «Միլանին»: Ինչպես տեղեկացնում է իտալական Gazzetta dello Sport թերթը, թիմերը միասին կստանան 4 մլն եվրո շահույթ միայն հանդիպման հեռարձակման համար: Դա Իտալիայի առաջնության նոր ռեկորդ է: Մինչ այդ ամենաշահութաբեր խաղը եղել է այս մրցաշրջանում կայացած «Ինտեր» - «Յուվենթուս» հանդիպումը, որի ժամանակ թիմերը վաստակել էին 3,9 մլն եվրո: Միլանի հերթական դերբին տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 14:30-ին: Առաջնությունում կայացած 31 տուրից հետո «Միլանը» 57 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ «Ինտերը» 55-ով ընթանում է 7-րդ հորիզոնականում: