Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը մերժեց ՕՐՕ դաշինքի հայցը (տեսանյութ)

Քաղաքականություն
ORO-4-1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի համադրի ապրիլի 2-ին ընտրած քաղաքացիների մատնահետքերը։ Վարչական դատարանն  այսօր մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցը։ Դաշինքի ներկայացուցիչների համար անհասկանալի էր մերժման հիմքը, որովհետեւ միայն համադրման դեպքում հնարավոր կլիներ պարզել ընտրություն կատարած անձանց իրական թիվը։ Ի դեպ, դատարանի այսօրվա որոշումը բողոքարկման ենթակա չէ։