Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Մարգարյան. «Պետական պարտքը սպասարկելու խնդիր չենք ունենա» (տեսանյութ)

Տնտեսություն
aaa-1

Պետական պարտքը կառավարելի է, եւ եթե տնտեսական աճն այսպես շարունակվի, ապա պարտքը սպասարկելու որեւէ խնդիր Հայաստանը չի ունենա: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։ Նրա խոսքերով,  ապրիլի 25-ից ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը ՀՀ կենտրոնական բանկից տեղափոխում է «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ»-ի  բորսայի հարթակ: ««ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ»-ի հարթակում մեր երկիրը նաեւ հասանելի, տեսանելի ու հասկանալի է դառնում բոլոր արտաքին շուկաների համար: Ոչ մի տեղ չգնալով՝ նստած տեղից մարդը կարող է այդ բորսայից ձեռք բերել պետական պարտատոմսեր»: Ըստ նրա՝ այդպիսով Հայաստանն ավելի մրցակցային է դարձնում աճուրդը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում պարտքի սպասարկման ծախսերը 3,5 տոկոսով իջել են, դա առանց ՆԱՍԴԱՔ գնալու, այնտեղ գնալուց հետո մենք հնարավորություն ենք ունենալու ներդրողների ցանկը մեծացնելու, քանի որ բոլորը կարող են մասնակցել մեր տեղաբաշխումներին եւ երկրորդ` Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժություն է նկատվում այսօր եւ այդ աշխուժությունը նաեւ նշանակում է կապիտալի ներհոսք երկիր»: