Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք ֆաները խժդժություններ են հրահրել Ֆրանսիայում (տեսանյութ)

Սպորտ
spp

Անցած գիշեր կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Լիոն» - «Բեշիկթաշ» հանդիպումը մեկ ժամ ուշացումով է սկսվել: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, թուրք երկրպագուները խաղից առաջ գյուղատնտեսական ռումբեր եւ տարբեր առարկաներ են նետել «Լիոնի» համակիրների վրա, որի արդյունքում խուճապ է առաջացել եւ նրանցից շատերն անվտանգության համար ստիպված մտել են խաղադաշտ: Ֆրանսիական ակումբի նախագահ Ժան Միշել Օլասը բանակցելով թիմերի արմատական ֆանատների հետ, ի վերջո կարողացել է կողմերի հանգստացնել: Հարկ է նշել, որ հանդիպումից առաջ ընդհարումներ են տեղի ունեցել նաեւ թուրք երկրպագուների եւ ոստիկանների ու մարզադաշտի անվտանգության աշխատակիցների միջեւ: Արդյունքում, անվտանգության մեկ աշխատակից մարմնական վնասվածքներ է ստացել: Ի դեպ, «Լիոնի» մարզադաշտը գտնվում է Լիոնի Դեսին-Շարպյե հայաշատ թաղամասում: Ինչպես տեղեկացնում է ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթի թղթակիցը, ելնելով այդ հանգամանքից, Լիոնի քաղաքապետարանը տեղի երկրպագուներին արգելել է Ֆրանսիայի ու «Լիոնի» դրոշից բացի օգտագործել որեւէ այլ երկրի կամ ակումբի խորհրդանիշ: