Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Սպորտ
unnamed-16

Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: Մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով առավելության հասավ ուկրաինացի Նատալյա Բուկսայի նկատմամբ եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա այժմ 2,5 միավորով գտնվում է մրցաշարի միանձնյա առաջատար՝ Նանա Ձագնիձեին հետապնդող տասնյակ շախմատիստուհիների խմբում: Ավաղ, մեր մյուս մասնակիցները անհաջող հանդես եկան այս տուրում: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն իրենց պարտիաները տանուլ տվեցին, իսկ Մարիա Գեւորգյանն ոչ-ոքի խաղաց: Նրանք առաջնության առաջատարից արդեն ետ են մնում 1,5 - 2 միավորով: