Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիլվիո Բեռլուսկոնին վաճառել է «Միլանը»

Սպորտ
sport-milan

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իրեն պատկանող «Միլան» ֆուտբոլային ակումբը վաճառել է Sport Investment Lux ընկերությանը: Այսօր կայացած հանդիպման ժամանակ չին-ամերիկյան կազմակերպությունը 740 մլն եվրոյով ձեռք է բերել ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 99,93 տոկոսը: Սիլվիո Բեռլուսկոնին «Միլանը» ղեկավարում էր 1986 թվականից: Նրա օրոք թիմը ութ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 7՝ սուպերգավաթակիր, իսկ 5 անգամ հաղթել է Եվրոպայի չեմպիոնների լիգայում: «Միլանը» վերջին անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել վեց տարի առաջ, 2011 թվականին, իսկ նախորդ երեք մրցաշրջաններում թիմը չի կարողացել տեղ զբաղեցնել անգամ առաջին եռյակում: