Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը պատրաստ է բանակցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հանուն ներդրումների (տեսանյութ)

Տնտեսություն
karayan

Նախընտրական շրջանում վարչապետի խոստացած 3.2 միլիարդ դոլարի ներդրումները մի քանի տարվա ծրագիր են: Այս տարի նախատեսվում է 850 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Այսօր կառավարության նիստից հետո  հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը. «Դրանց իրականացումներն արդեն հստակ են, ֆինանսական աղբյուրները հստակ են եւ ինչպես տեսնում եք` ակտիվ քննարկվում են»: Նախարարը նշեց,  որ հիմնականում ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության եւ սննդի վերամշակման ոլորտներում. «Ինչպես գիտեք, ստեղծվել է ներդրողների ակումբ, ներդրողներն ինչպես Հայաստանից  են, այնպես էլ մեր հայ ազգի՝ այլ երկրներում ապրողներն են: Այլ ազգի ներդրողներ էլ կան»,- նշեց  նա: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք բանակցություններ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ նա խոստացել էր 15 միլիարդի ներդրումներ բերել Հայաստան, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ բոլոր հնարավոր ներդրողների հետ բանակցել , անկախ քաղաքական եւ անկախ այլ խնդիրներից»: