Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում 6-րդ անգամ կանցկացվի Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարը (տեսանյութ)

Սպորտ
sport-simonyan

Ապրիլի 14-16-ը Երեւանում կանցկացվի Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ամենամյա հուշամրցաշարը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցումներին կմասնակցեն Յուրի եւ Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Բանակի կենտրոնական մարզական ակումբի եւ Վանաձոր քաղաքի թիմերը: Խաղարկվելու է ընդհանուր թվով 24 մեդալ: Մեր մարզիկ-մարզուհիները կմրցեն գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր` հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ (նորմալ եւ խառը վազք) վարժություններում: Հաղթողները կարժանանան դրամական պարգեւների եւ դիպլոմների: Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարն ամենամյա է եւ արդեն անցկացվում է 6-րդ անգամ: