Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի հարցով ծրագրվում է եռակողմ հանդիպում հոգևոր առաջնորդների միջև. Արմենպրես

Քաղաքականություն
daad0352e489b309c8715fb2d636c5c8

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում: -Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական եռակողմ հանդիպման մասին, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը այդ տեղեկատվությունը: - Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ: Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում: -Ձերդ Սրբություն, Ալլահշուքյուր Փաշազադեն նաև անդրադարձել է հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնման իրողությանը, նշել է, որ հայերը դա անում են սադրիչ նպատակներով: Ընդվզելով հայերի այս քայլի դեմ` շեյխ ուլ իսլամը տեղեկացրել է, որ հարցը բարձրացնելու է Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին: Ինչպե՞ս է վերաբերվում այս մոտեցմանը Հայ Եկեղեցին: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում