Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ներկրվող պարարտանյութը պետք է փոխարինվի տեղականով»

Տնտեսություն
Berqabер-gyux

Այսուհետ գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները կփոխարինվեն տեղական ապրանքով: Այսպիսի հանձնարարական տվեց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը. «Անհրաժեշտ է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային եւ կենսաբանական պարարտանյութերի»,- նշեց նա ու գյուղնախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայաների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ, ըստ անհրաժեշտության` աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին: Հանձնարարվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին ծրագիր ներկայացնել հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ. «Այդ ոլորտը շատ շահութաբեր ու հասկանալի բիզնես է, ընթացքում խոսեք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի»: