Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարան

Սպորտ
unnamed-12

Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները: Մրցաշարը հաղթանակով մեկնարկած մեր շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը այս անգամ սպիտակներով չկարողացավ կոտրել Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոթենիշվիլու դիմադրությունը եւ բավարավեց ոչ-ոքի արդյունքով: Խաղաղ դաշն կնքեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը, ում երկրորդ տուրում մրցակից էր բաժին հասել սերբացի Լիլյա Դրլյեւիչը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չնայած սեւերով խաղաց ռուսաստանից Ելենա Սեմյոնովայի հետ, սակայն բավական վստահ անցկացրեց պարտիան եւ առաջին հաղթանակը տարավ մրցաշարում: Այսօր հաջող դասավորվեցին նաեւ մեր ամենակրտսեր մասնակցի՝ Մարիա Գեւորգյանի գործերը: Հայաստանի այս տարվա չեմպիոնը սեւ խաղաքարերով հաղթեց լատվիացի Մարիա Նիկոլաեւային եւ վաստակեց առաջին մեկ միավորը: Վաղը տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Համակարգիչը մեր շախմատիստուհիների համար այսպիսի մրցակիցներ է ընտրել. Էլինա Դանիելյան – Նատալյա Բուկշա (Ուկրաինա), Մարթա Միչնա (Գերմանիա) – Լիլիթ Գալոյան, Ելենա Սեդինա (Իտալիա) – Լիլիթ Մկրտչյան, Մարիա Գեւորգյան – Նաստասյա Զյազյուլկինա (Բելառուս):