Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բանակցում են (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ այսօր ամփոփել են կուսակցականների  կատարած աշխատանքը, թե կուսակցության, թե ընտրությունների որակի, թե տվայլ ընտրատարածքում կատարած:  Այնուհետ քննարկել են Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական հարցեր: Այն հարցին թե ո՞ր ուժի հետ է ՀՀԿ-ն կոալիցիա ստեղծելու, Շարմազանովը պատասխանեց. «Կուսակցությունն այս պահին քննարկումներ է անցկացնում Հայ հեղափոխական դաշնակցության  մեր գործընկերների հետ: Ինչպես  ՀՅԴ-ից մեր գործընկեր Արմեն Ռուստամյանը նշել էր որ քննարկումներ կան, այո ես պետք է վերահաստատեմ, որ  ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն  քննարկում են ապագա համագործակցության հարցը և երբ որ ավարտենք քննարկումները, ձեզ կտեղեկացնենք,  թե ինչով է ավարտվել և ինչ արդյունք ունենք»: Էդուարդ Շարմազանովը ավելացրեց, որ կոռեկտ չի համարում դեռ քննարկումները չավարտված խոսել կառավարության ձևավորման մասին, և հիշեցրեց որ վարչապետի թենածում ինչպես ասել էին՝ Կարեն Կարապետյանն է. «Բայց ապագա կառավարության, նախարարական պորտֆելների  պատասխանատվության ստանձնման, ԱԺ ապագա նախագահի, փոխնախագահների, հանձնածողովների նախագահների հարց չենք քննարկել»: ՀՀԿ խոսնակը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ նոր խորհրդարանում գործակցության հարց ՀՀԿ օրակարգում այս պահին չկա: Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:

«Հավանական է, որ կուսակցությունն իր երկու ներկայացուցիչներին՝ Արտակ Դավթյանին եւ Արտակ Զաքարյանին գործուղի ՀՀ պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ: Կուսակցությունն ունի վստահություն, որ թե՛ պարոն Արտակ Զաքարյանը, թե՛ Արտակ Դավթյանը կարող են իրենց թե՛ մտավոր, թե՛ հայրենասիրական պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ-ի առջեւ դրված մարտահրավերների լուծման գործում: Դեռ չեմ շնորհավորում, որովհետեւ պաշտոնական հրաման չկա»,- ասաց նա: