Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» գավաթային խաղում հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

Սպորտ
yHvJp5EPhPk

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը։ Կապանի «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»։ Հանդիպման 45-րդ րոպեին Ումարու Կաինայի խփած միակ գոլի հաշվին հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան եւ լուրջ հայտ ներկայացրին եզրափակիչ մտնելու համար։ Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին, Գյումրիում։