Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդում ութ մարդ են ձերբակալել ֆուտբոլային խաղից առաջ

Սպորտ
sport-yndharum

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների եւ անգլիական «Լեսթեր» թիմի ֆուտբոլասերների միջեւ: Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, անցած գիշեր քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում իրավապահները սկսել են ցրել անգլիացի երկրպագուներին, որոնք սրճարաններում գարեջուր խմելիս են եղել: Արդյունքում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների եւ ֆուտբոլասերների միջեւ, որի արդյունքում 5 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում երեք իրավապահ: «Լեսթերի» ութ երկրպագուներ ձերբակալվել են եւ գիշերն անցկացրել են ոստիկանական բաժանմունքում: Հիշեցնենք, որ այսօր Մադրիդում կկայանա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Աթլետիկո» - «Լեսթեր» առաջին հանդիպումը: sport yndharum 2