Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ոչ թե դատապարտյալ ենք, այլ՝ գերի». Վոլոդյա Ավետիսյան (տեսանյութ)

Հասարակություն
default

6 տարվա ազատազրկման դատապարտված  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ պաշտպանը   դիմում են  ներկայացրել  պայմանական  վաղաժամկետ ազատ արձակելու  պահանջով։ «Միակ  մարմինը մեր երկրում դատարանն է, որը քիչ թե շատ  հիմնավորված որոշում կարող է կայացնել»,- Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց պաշտպան Արաքս Մելքոնյանը: 6 անգամ անկախ հանձնաժողովը  առանց հիմնավորման մերժել է Վոլոդյա Ավետիսյանին, թեեւ ՔԿՀ-ն նրան տվել է դրական բնութագիր. « Ըստ ՔԿՀ-ի՝ նա պատիժը կրելու կարիք այլեւս չունի:  Ինչու ենք մենք առանց նպատակի, առանց իմաստի, անձին պահում անազատության մեջ, եթե կարիքն այլեւս չկա:  Հետեւաբար անձը, դատապարտյալը , եւ թեկուզ իմ վստահորդը  չեն հասկանում՝ ինչու անկախ հանձնաժողովը իրենց  հավանություն չտվեց:  Սա ոչ թե հայեցողություն է պետության կողմից, այլ կամայականություն է»,- նշեց պաշտպանը:     Իսկ Վոլոդյա Ավետիսյանը  ավելացրեց.  «Այն օրվանից, երբ մեզ ներկայացնում են վաղաժամկետ ազատ արձակման եւ մեզ մերժում են, ես համարում եմ, որ մենք ոչ թե դատապարտյալ ենք, այլ գերի ենք»: Գործով դատախազ Գարեգին Իսախանյանը առաջարկեց լսել անկախ հանձնաժողովի անդամին:  Սակայն  վերջինս նիստին  առանց լիազորագրի էր ներկայացել եւ հեռացավ դահլիճից ։  Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ցանկացավ դատական նիստը հետաձգել, սակայն պաշտպանական կողմը առարկեց՝ նշելով, որ իրենց  հայցադիմումը  անկախ հանձնաժողովի դեմ չէ: Գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 14-ին: Ի դեպ,  Վոլոդյա Ավետիսյանը  ազատ կարձակվի մայիսին՝ 2013 թ կիրառված համաներման արդյունքում։