Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՆԱ 9.2 տոկոսի աճ` Արցախում

Տնտեսություն
big_06d4767bc2c05ae49d4871e7deb2a0af

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական Տարեկան ցուցանիշները:

ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդդրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս(2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսի փոխարեն):

2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3  հազ. դրամ, 3282.7 ԱՄՆդոլար կամ 2965.7 Եվրո` 2015թ. 1443.8 հազ. դրամի կամ 3021.0 ԱՄՆ դոլարի և 2721.1 Եվրոյի դիմաց:

2016թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015թ. դեկտեմբերիհամեմատ կազմել է 119.6 տոկոս, 2016թ. նոյեմբերի համեմատ` 123.2 տոկոս, իսկ 2016թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 107.2 տոկոս:

 Արդյունաբերություն: 2016թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 59.0 մլրդդրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 58.6մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2015թ.նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 109.7 տոկոս,հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում` 139.2 տոկոս, մշակողարդյունաբերությունում` 91.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդիմատակարարման ոլորտում` 110.8 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման ևվերամշակման ոլորտում` 99.5 տոկոս:

ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է.հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 29.0%, մշակողարդյունաբերություն` 33.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 36.0% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.2%:  2016թ.արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը նախորդ տարվահամապատասխան ժամանակաշրջանի համեմատ կազմել է  95.8 տոկոս, ընդ որում՝  աճ արձանագրվել էջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում,էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում,համապատասխանաբար` 8.6 և 1.4 տոկոսներով:

 Գյուղատնտեսություն: Գյուղատնտեսության  և ձկնորսության  համախառն արտադրանքը2016թ. փաստացի գներով կազմել է 68.5 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառնարտադրանքը կազմել է 68.4 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.1 մլրդ դրամԳյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել  է7.4 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով:

2016թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինըպատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (31.2 տոկոս), մսի(26.4տոկոս), կաթի (15.0 տոկոս) արտադրությանը

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում, նախորդ տարվա նույնժամանակաշրջանի համեմատ, աճել է 2.2 տոկոսային կետով հացահատիկային և հատիկաընդեղենային, 2.1 տոկոսային կետով՝ բանջարեղենի  և 0.4 տոկոսային կետով կերային մշակաբույսերի արտադրությանտեսակարար կշիռները:

2016թնախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում  նվազել ենԽԵԱ գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում կովերինը` 13.7 տոկոսով, խոզերինը`19.7 տոկոսով, ՄԵԱ` 16.6 տոկոսով և թռչուններինը` 8.3 տոկոսով:

 Շինարարություն: 2016թ. հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամիշինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.0 տոկոսով: Իրականացվածշինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.1 տոկոսը:

Շինարարության 30.4%-ը կատարվել է  պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցներիհաշվին: Հանրապետությունում իրականացված շինարարության 24.3%-ը  բաժին է ընկել փոխադրումներև պահեստային տնտեսության, 20.1%-ըանշարժ գույքի հետ կապված գործունեության, 16.0%-ը`հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերին:

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջումէ մարդասիրական 25.3%-ով, բնակչության՝ 28.3%-ով, կազմակերպությունների` 30.2%-ով, համայնքների` 38.3 %-ովօտարերկրյա ներդրողների` 62.5 %-ով միջոցների հաշվին իրականացված շինարարությունը ևհակառակը, 82.6%-ով աճել է արտաբյուջետային, 61.8%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 14.8%-ով` պետական բյուջեի և 2.7%-ով` այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

 Արտաքին առևտուրը: ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացիգներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար):Առևտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով):

2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.4տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասականառևտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով:

 Սպառողական շուկա: 2016թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 153.5 մլրդ դրամ: Հաշվետուժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.1%-ըծառայություններին: 2016թ. առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 99.6 մլրդ դրամ, 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է12.6 տոկոսով:

2016թ. մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 85.9 մլրդ դրամ, որը2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներովնվազելէ 4.8 տոկոսով: 2016թ. մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 590.0 հազ.դրամ:

2016թ. հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմելէ  53.9 մլրդ դրամ, 2015թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է  3.7 տոկոսով:

2016թ. ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական ևապահովագրական գործունեության, տեղեկատվության և կապի, առողջապահության և բնակչությանսոցիալական սպասարկման ծառայությունները, համապատասխանաբար` 36.8,  16.9,  10.2 տոկոս:

 ԳներԼՂՀ սպառողական շուկայում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի նկատմամբարձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունըպայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակներիգնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի,պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: ԼՂՀ-ում 2016թ. դեկտեմբերը 2015թ.դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենայինապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.6,ծառայությունների սակագներինը՝  99.4 տոկոս:

 Բնակչության դրամական եկամուտներ և ծախսեր: Բնակչության դրամական եկամուտները2016թ. կազմել են 161.6 մլրդ դրամ  և նախորդ տարվա համեմատ աճել են 3.6 տոկոսով: Դրամականծախսերը կազմել են 155.6 մլրդ դրամնախորդ տարվա համեմատ  ավելացել են 3.3 տոկոսով:

Բնակչության դրամական եկամուտների ընդհանուր ծավալից 2016թ. ապրանքների գնման ևծառայությունների վճարման համար բնակչությունը ծախսել է 117.7 մլրդ դրամ (72.8 տոկոս),պարտադիր վճարումների և կամավոր մուծումների վճարման համար՝ 7.0 մլրդ դրամ  (4.3 տոկոս):Փաստորեն, բնակչության դրամական եկամուտները 6.0 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը:

Բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները 2016թ. կազմել են 157.0 մլրդ դրամ,ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով:

2016թտնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱ)կազմել է 152.7 հազ. դրամ և նախորդ տարվա  համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով: Ընդ որում՝բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում և կազմակերպություններում զբաղվածներիաշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով,իսկ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ:

Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով:Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը,նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ը 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-իարժեքը:

 Ֆինանսներ և դրամաշրջանառություն: ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմիցներկայացրած տվյալների համաձայն, 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 34.7մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներննվազել են 1.8 տոկոսով:

2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 85.7 մլրդ  դրամ՝ նախորդ տարվահամեմատ աճելով 1.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերըգերազանցել են եկամուտները 2.5 անգամ: Պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են14.7%` նախորդ տարվա 16.5%-ի փոխարեն, հարկեր և տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է14.1%` նախորդ տարվա 15.9%-ի փոխարեն:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի), վարկերը կազմել են 118.8 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճելեն 17.9 %ով:  2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ներգրավված ավադները կազմել են 74.5 մլրդ դրամ և2016թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 21.5 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.0տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 22.0 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտներիկողմից ներգրավված ավանդների 19.0 տոկոսը ցպահանջ են, 81.0 տոկոսը` ժամկետային:

Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացվածփոխառությունները 2016թ. կազմել են 28.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 28.6 մլրդ դրամի փոխարեն:

 Ժողովրդագրություն: 2016թ. ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2471 երեխա, մահացածներիթիվը` 1222 մարդ, բնական աճը՝ 1249 մարդ