Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամը կտեղափոխվի վերականգնողական կենտրոն

Քաղաքականություն
hovhannes-harutyunyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպված բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշվել է նրան  տեղափոխել համապատասխան վերականգնողական կենտրոն՝ բուժելու: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:   Կոնսիլիումը կայացել է  «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում:  Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է տվել Հայաստանի Կառավարությանը: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր»  խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին: Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել եւ նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել: