Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Գալոյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը

Սպորտ
unnamed-5-1

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի առաջին տուրում Հայաստանից մասնակցող չորս շախմատիստուհիներից հաղթանակ տոնեց միայն Լիլիթ Գալոյանը, որը սեւ խաղաքարերով առավելության հասավ լատվիացի Ռամոնա Գոլցայի նկատմամբ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը բելառուսցի Լանիտա Ստեցկոյի հետ պարտիայում միայն վերջում ձեռքից բաց թողեց հաղթանակը: Ոչ-ոքի ավարտեց իր պարտիան նաեւ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, որը խաղաղ դաշն կնքեց Իտալիայի ներկայացուցիչ Դանիելա Մովիլեանուի հետ: Իսկ ահա Հայաստանի գործող չեմպիոն, միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, անհաջող մեկնարկեց եւ անդրանիկ տուրում պարտվեց ուկրաինացի Նատալյա Ժուկովային: Այս տարվա Եվրոպայի առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում են 33 երկրների 144 շախմատիստուհի, այդ թվում 12 գրոսմայստեր: Մրցաշարի արդյունքներով կորոշվեն այն 14 ուժեղագույները, որոնք իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնությանը:   Մրցաշարի գլխավոր մրցավարն է մեր հայրենակից, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: