Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցի» գլխավոր մարզիչը պարտությունից հետո մեծ հույսեր ունի

Սպորտ
unnamed-4-1

«Խաղի սկիզբը կրկին լավ սկսեցինք, բայց վերջաբանը բավական նյարդային ստացվեց: Դա բացատրում եմ այն հանգամանքով, որ այսօր գավաթային խաղ էր եւ արդյունքը ճնշում էր ֆուտբոլիստների վրա: Այս հաղթանակը դեռեւս ոչինչ չի նշանակում եւ թիմերի շանսերը հավասար եմ գնահատում», - այսօր ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացած «Փյունիկ» - «Բանանց» կիսաեզրափակիչ խաղից հետո ասաց տանտերերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը: Նշենք, որ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց փյունիկցիների հաղթանակով՝ 2:1: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 25-ին: «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հույս ունի, որ առաջիկա երկու շաբաթվա մեջ իր թիմը կուժեղանա եւ կկարողանա հաղթահարել «Փյունիկի» արգելքը: «Տիպիկ գավաթային խաղ ստացվեց, վերջում ռիսկի էինք դիմում եւ ցանկանում էինք փրկել խաղը, սակայն՝ չստացվեց: Համենայնդեպս, պատասխան հանդիպում կա: Մինչ այդ երկու շաբաթ ունենք, կաշխատենք այդ ընթացքում բարելավել ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը եւ ավելի լավ հանդես գալ», - խաղից հետո ասաց հյուրերի նորանշանակ գլխավոր մարզիչը: