Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնայի» խաղին նշանակել է նույն մրցավարին

Սպորտ
sport-barselona

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները: Դրանցից ամենասկզբունքային խաղը տեղի կունենա Թուրինում, որտեղ տեղի «Յուվենթուսը» ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ: Սա երկու թիմերի 10-րդ հակամարտությունն է եվրոպական գավաթներում: «Յուվենթուսն» առայժմ մեկ հաղթանակ շատ է տարել այդ խաղերում (4-ը 3-ի դիմաց), սակայն զիջում է խփած գնդակներով՝ 11:12: Կողմերը վերջին անգամ հանդիպել են 2015 թվականին, չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Երկու տարի առաջ «Բարսելոնան» հաղթել է 3:1 հաշվով եւ տիրել գլխավոր մրցանակին: Ի դեպ, ՈՒԵՖԱ-ն «Յուվենթուս» - «Բարսելոնա» խաղի մրցավար է նշանակել այն նույն խաղավարին, որը վարել էր կատալոնացիների 1/8 եզրափակիչ փուլի «ՊՍԺ»-ի հետ առաջին հանդիպումը: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր Ֆրանսիայի չեմպիոնի խոշոր հաղթանակով՝ 4:0, սակայն պատասխան խաղում «Բարսելոնան» ֆանտաստիկ ռեւանշի էր հասել (6:1): Օրվա երկրորդ խաղում կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիան» ու «Մոնակոն»: Թիմերը նախկինում չեն մրցել իրար հետ եվրոպական մրցաշարերում եւ սա կլինի նրանց անդրանիկ հակամարտությունը: