Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի քանիսի սխալ մարքեթինգի պատճառով գյուղացին խաղող չի մշակում» (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled-6

Ձմռանը Հայաստանում ցրտահարություն է եղել հատկապես խաղողի այգեթաղ չարված այգիներում: Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ունեցել ենք նաև մինչև 30 տոկոս դեղձենիների և ծիրանի մատղաշ շիվերի ցրտահարություն, որոնք պետք է այս տարի բերքի տակ մտնեին. «Ներկա վիճակում ծիրանենու հետ խնդիր չկա, ու եթե բնությունը բարեհոգ գտնվի հայ գյուղացու նկատմամբ, կունենանք ծիրանի կայուն բերք,  իսկ խաղողի հետ կապված կունենանք միջակից ցածր բերք»,- ասաց Հ. Բերբերյանը: Նա հավելեց, որ գյուղացին տեսնելով գործարանների հետ կապված իրավիճակը և գործարարների ունեցած պարտքերը գյուղացուն՝ մի փոքր աչքաթող է արել խաղողագործությունը. «Մի քանի տգետի սխալ մարքեթինգային աշխատանքի հետևանքով մենք այսօր այգիների պակաս ենք նկատում»: ՀԿ նախագահը նաև ասաց, որ գյուղատնտեսության նախարարությունը ներկրել է 850  տոննա գարի, որը քիչ շահույթ բերող մշակաբույս է:   «Հայաստանը այն սակավահող երկիրն է, որտեղ պետք է մշակվեն թանկարժեք մշակաբույսեր՝ լոլիկ, պղպեղ, կարտոֆիլ, սմբուկ, և մենք այդ հնարավորությունը ունենք. մեր գյուղացին չի մոռացել մշակաբուծությունը»,- ամփոփեց Հ. Բերբերյանը: