Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի Հայաստան

Սպորտ
sport-uefa-naxagah

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ապրիլի 12-ին մեկօրյա այցով կժամանի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ օրը ժամը 17:00-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Սերժ Սարգսյանը: Ժամը 18:30-ին ՈՒԵՖԱ-ի նախագահը կայցելի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ Ռուբեն Հայրապետյանի հետ կծանոթանա ակադեմիայի ենթակառուցվածքներին: Շրջայցից հետո կկայանա հանդիպում/բրիֆինգ լրագրողների հետ: