Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ի նախագահ Իլյումժինովը զրկվել է իր գլխավոր իրավունքներից

Սպորտ
sport-fide-1

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն այդ պաշտոնում կմնա մինչեւ 2018 թվականի վերջը: Նման որոշում կայացրել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի արտահերթ նիստը, որն այսօր կայացել է Աթենքում: Սակայն խորհուրդը միաժամանակ սահմանափակել է Կիրսան Իլյումժինովի իրավասությունները: Մասնավորապես՝ նա այսօրվանից սկսած իրավունք չունի կարեւոր որոշումներ կայացնել կամ պայմանագրեր կնքել, հայտնում է Chessdom կայքը: Նշենք, որ այս տարվա մարտի վերջին ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում լուր է հրապարակվել նախագահի պաշտոնանկության մասին, սակայն որոշ ժամանակ անց այն հանվել է: