Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրություններ՝ համակենտրոնացման ճամբարում. վերջում՝ 1 օրվա պայոկ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
q-Mymw8j9b4

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 5-րդ գումարման ԱԺ վերջին քառօրյային լրագրողների հետ ճեպազրույցում նախ շնորհակալություն հայտնեց փոխադարձ հարգանքի ու արդյունավետ համագործակցության համար:   Նա անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին իրենց չմասնակցելուն՝ ասելով, որ իրենք հույսեր ունեին ԱԺ ընտրությունները վերածել քաղաքական լուրջ պայքարի. «Մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ ԱԺ ընտրությունները պետք է քաղաքականացնել, գաղափարականացնել, սակայն դա մեզ չհաջողվեց: Եթե ԱԺ ընտրություններն անցան այս կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, բնականաբար, Երեւանի ավագանու ընտրություններն առավելեւս անհնարին է քաղաքականացնել: Այնպես որ, կարծում ենք, որ նման իրավիճակում քաղաքական ընտրություն ՀՀ-ում չի կարող լինել, ընտրություն ընդհանրապես չի կարող լինել, ու ԱԺ ընտրությունները դա ապացուցեցին: Փորձը ցույց տվեց, որ նման մասնակցությամբ մենք ընդամենը պետք է լեգիտիմացնեինք ընտրակաշառքը, ահաբեկումը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումները: Մենք դա չենք անի, այլ միայն կկենտրոնանանք ՍԴ մեր դիմումի վրա»: ԿԸՀ-ն մերժել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ: «Սա համարում ենք շատ կարեւոր քայլ, թեեւ պատրանքներ չենք կազմում, սակայն գոնե մեր փաստարկները կներկայացնենք: Մեզ այդքան քննադատում էին 4+4+4 ձեւաչափի համար, սակայն այդ բանակցությունների շնորհիվ է, որ մենք հիմա ունենք շատ փաստացի նյութեր, օրինակ՝ 1500 տեսախցիկները ֆիքսել են այն ամենը, ինչ տեղի է ունեցել ընտրատեղամասերում: Ուղղակի մեր ռեսուրսները չեն բավարարում այդ ամենը նայելու: Խախտումները ահավոր շուտ են, ու սուտ է, որ ընտրատեղամասերում խախտումներ չեն եղել: Այն, որ եղել է ընտրակաշառքի զանգվածային բաժանում՝ ըստ էության ծածկելով մեր ընտրազանգվածի մեծամասնությանը, դա դեռ գլխավոր բաղադրիչը չէ. ընտրակաշառքն ընդամենը մի կոմպենսացիա է, որ վճարվել է ժողովրդին, որին, իրականում, ահաբեկել են ադմինիստրատիվ ճնշումներով, տարբեր վարչական ռեսուրսներով, եւ ժողովուրդը պարտադրված է եղել գնալ ու քվեարկել իրենց կոնկրետ ինստրուկցիա տված տարբերակով: Սա մոտավորապես եղել է քվեարկություն, որը կանցկացվեր համակենտրոնացման ճամբարում, որտեղ պատկերացրեք՝ պետք է անցկացվեն ընտրություններ, որի ժամանակ այդտեղի բնակիչները պետք է որոշեն համակենտրոնացման ճամբարի ապագան: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կքվեարկեն մարդիկ... ճիշտ է՝ վերջում մի հատ էլ պայոկ են տալիս մի օրվա: Այ, սա է եղել ՀՀ-ում»,- նշեց Լեւոն Զուրաբյանը: