Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացուցարարները փոխել են իրենց տեղը (տեսանյութ)

Քաղաքականություն
sari-tax-1

Արդեն 15 օր  աշխատանքային ժամերին Գլխավոր դատախազության դիմաց նստացույց անող  Սարի թաղի բնակիչները չեն կարողացել նստել իրենց տեղում: Առավոտյան  այնտեղ մեքենա է կայանված եղել:Կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, սա  բնորոշում է, որպես դիտավորություն: «Ուզում է ավտո կանգնեցնեն, ինչ ուզում է կանգնեցնեն: Մեկ է, մենք ամեն օր պաստառներով  լինելու ենք դատախազության մոտ, մինչեւ հոդված չփոխվի, եւ մեր տղաներն ազատ չարձակվեն»,- «Ա1+»-ին ասաց նա: Նրանք ստիպված փոխել են իրենց տեղը: Սարիթաղցիները  պահանջում են վերանայել  առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել 10  կալանավորվածներին։  Նրանք մեղադրվում են նախորդ տարվա  հուլիսյան դեպքերից հետո   իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու մեջ: Կալանավորված Հրաչյա Բոյաջյանի կինն էլ նշում է, որ սա առաջին դեպքը չէ: Մի  անգամ էլ ջուր է հոսել իրենց ուղղությամբ. «Գետը ոնց է հոսում, անմիջապես եկավ, բայց դա մեր վրա չազդեց, եւ մենք այդպես նստեցինք»,- ավելացրեց Նարինե Ղազարյանը:  Սարիթաղցիների նստացույցն անժամկետ է: