Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալը

Սպորտ
sport-chess-amerika

Հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում ավարտվել են շախմատի ԱՄՆ-ի 2017 թվականի առաջնությունները: Կանանց մրցաշարին մասնակցած հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանն այս տարի իր հնարավորություններից ցածր խաղաց, 11 հնարավորից վաստակեց ընդամենը 5,5 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Չեմպիոն կոչումը նվաճեց Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը, որն իր անվան դիմաց գրանցեց 8 միավոր: Տղամարդկանց առաջնությունում հանդես եկող Վարուժան Հակոբյանը մինչեւ վերջին պահը համարվում էր չեմպիոնի կոչման ռեալ հավակնորդներից մեկը: Նա վերջին տուրից առաջ 6,5 միավորով Ուեսլի Սոյի եւ Ալեքսանդր Օնիշչուկի հետ բաժանում էր 1-3-րդ տեղերը: Ավաղ, վերջին տուրում մեր հայրենակիցը պարտվեց փորձառու Հիկարու Նակամուրային եւ ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալը: Այն բաժին հասավ Ֆաբիանո Կարուանային: Չեմպիոնի կոչումը թայբրեյքում կվիճարկեն Ուեսլի Սոն եւ Ալեքսանդր Օնիշչուկը, քանի որ նրանք վերջին տուրում ոչ-ոքի են խաղացել եւ վաստակել են հավասար քանակությամբ միավորներ: