Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սրբազան հողը» մաքրել է գերեզմանատունը (տեսանյութ)

Մարզեր
1491658481_gerezmanner

Մաքրման աշխատանքներ՝ Գյումրու թիվ մեկ գերեզմանատանը: Նախաձեռնությունը «Սրբազան հող» բարեգործական հասարակական կազմակերպությանն ու Գյումրու քաղաքապետարանինն է: «Բնությունն ազատենք պոլիէթիլենային աղբից» ծրագիրը «Սրբազան հողի» կողմից իրականացվում է ամեն տարի: Այս անգամ ծրագրին միացել են Գյումրու թիվ 1 դպրոցի աշակերտները, ովքեր խմանքով մաքրել են շիրմաքարերը, գերեզմանոցներն ու հարակից տարածքները: Վերջում աղբը դուրս է հանվել նաև գերեզմանատնից: Ծրագիրն իրականացնողները գտնում են, որ հատկապես աշակերտների համար միջոցառումը դաստիարակչական բնույթ է կրում: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում