Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում երկու գնացքներ են բախվել. 50 ուղևոր վիրավորվել է

Հասարակություն
poezd

Մերձմոսկովյան էլեկտրագնացքը, որը շարժվում էր Մոսկվա-Ուսովո ուղղությամբ, գիշերը բախվել է Մոսկվա-Բրեստ ուղղությամբ շարժվող գնացքին: Այս մասին տեղեկանում ենք   BBC-ից: Ըստ աղբյուրի՝ պատճառը անսթափ վիճակում  մթության մեջ գծերով վազող մի տղամարդ է եղել: Գնացքներից մեկը կտրուկ արգելակել է նրան վրաերթ չանելու նպատակով, արդյունքում գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակած  երթուղով սլացող գնացքին: Բախման հետևանքով տուժել է 50 ուղևոր, նրանցից 12-ը հոսպիտալացվել է, 6-ի վիճակը ծանր է, այդ թվում երկու մեքենավարների: Տուժածների թվում կան օտարերկրացիներ։ Փաստի առթիվ նախաքննչական ստուգում է սկսվել։