Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսը կոտրված կնոջը դեռ տուժող չեն ճանաչել

Հասարակություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Հաց բերողի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ուսի կոտրվածք ստացած Լաուրա Զաքարյանը դեռ տուժող չի ճանաչվել: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց  Լաուրա Զաքարյանի  ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը, արդեն պետք է պարզ լիներ քրեական գործ հարուցվում է, թե՝ ոչ: Քննիչն էլ, նրա խոսքերով, չի պատասխանում հեռախոսազանգերին Լաուրա Զաքարյանին հիվանդանոց են տեղափոխել մարտի 18-ին: Հաց բերողի հիշատակին կազմակերպված   բողոքի ակցիայի ժամանակ  նա կոտրել է ուսը։ Լաուրա Զաքարյանը նշել էր, որ հրմշտոց էր սկսել եւ նա ընկել էր թիկունքի վրա: Ոստիկաններն էլ ուշադրություն չէին դարձրել: