Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի «Մեսին» նույնպես խաղում է «Բարսելոնայում»

Սպորտ
sport-basketbol-mesi

Իսպանացի Խուան Կառլոս Նավարոն դարձավ առաջին բասկետբոլիստը, որը Եվրոլիգայի խաղերում հաղթահարեց 4000 միավորի սահմանը: «Բարսելոնայի» խաղացողն այդ նշանակալից իրադարձությանը հասել է թուրքական «Ֆեներբախչեի» հետ արտագնա խաղում, որում վաստակել է ընդամենը 4 միավոր, այնքան, որքան հարկավոր էր նոր ռեկորդ սահմանելու համար:  Խուան Կառլոս Նավարոն, որը բասկետբոլ խաղալ սկսել է 1997 թվականին, 17 տարեկան հասակում, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն երկու ակումբներում՝ հարազատ «Բարսելոնայում» եւ մեկ մրցաշրջան «Մեմֆիսում»: Զարմանալի չէ, որ տեղի լրագրողները նրան անվանում են բասկետբոլի «Մեսի»՝ համեմատելով կատալոնյան ֆուտբոլային ակումբի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսիի հետ: Նշենք, որ բասկետբոլի Եվրոլիգայի երկրորդ արդյունավետ խաղացողը հույն Վասիլիս Սպանուլիսն է, որը վաստակել է 3276 միավոր, սակայն ավելի քիչ քանակությամբ խաղերում (245 հանդիպում՝ Նավարոյի 319-ի դիմաց):